10 տարի ա պայքարում եմ. «Արմենիա» հանրապետական հիվանդանոցի նախկին բուժքույրը փոխհատուցում է պահանջում (տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 30-ին, մինչ ընթանում էր ՀՀ կառավարության նիստը, կառավարության շենքի դիմաց կրկին մարդաշատ էր: Մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել պահանջելով իրենց խնդիրների արագ լուծում:
«Արմենիա» հանրապետական հիվանդանոցի նախկին բուժքույր Նինել Իվանյանի խոսքով՝ աշխատավարձ պահանջելու համար իրեն աշխատանքից հեռացրել են 110 հոդվածի 2-րդ կետով:
«Իմ պահանջը 2005 թվականի հուլիսի 11-ից առ այսօր հետևյալն է՝ բարոյական, նյութական վնասների փոխհատուցում է: Աշխատանքային գրքույկս էլ, որ շան նման հարամել ա՝ թող ուղղի: 10 տարի ա պայքարում եմ, շարունակելու եմ փայքարել»,- Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին բուժքույրը:
Մանրամասները՝ տեսանյութում: