Հայաստանը շահ չուներ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից
Հայաստանը շահ չուներ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից, Հայաստանը շահ չուներ և չունի ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումից: Հայաստանը վախ ունի ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից, Հայաստանը վախ ունի ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումից:
Եվ այդ աննորմալ իրավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ Հայաստանը չի դարձել տարածաշրջանային դերակատար՝ ազատվելով ՌԴ ֆորպոստի կարգավիճակից:
Սկզբում ազատումը, եթե այն տեղի ունենա, կբերի ավելի շատ վտանգներ, քան օգուտներ, իսկ հետո դրանք կհավասարակշռվեն: Ուրիշ ճանապարհ ուղղակի գոյություն չունի, այլընտրանքը ֆորպոստի կարգավիճակն է:
Վախթանգ Սիրադեղյան. ֆեյսբուք: