«Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցվեց հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակին (լուսանկարներ)
Արմեն Հովհաննիսյան անունն ու նրա խորաթափանց հայացքը շատերը գիտեն: Նա այն նույն երիտասարդն է, ով 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, անգամ ծանր վիրավորված, մինչև վերջ դիմակայել է թշնամու դիվերսիոն խմբի հարձակմանն ու սրբագործվել:
Արմեն Հովհաննիսյան անունը հնչել, հնչում և դեռ տարիներ շարունակ կհնչի յուրաքանչյուր հայի շուրթերից, քանի որ հերոսներն անմահ են մեր հուշերում:
Այսօր՝ հունիսի 30-ին, նրա ծննդյան օրն է: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը ոգեկոչող արարողություն: Ներկա էին հերոսի ծնողները, քույրերը, հարազատները, զոհված զինծառայողների մայրեր, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պարզապես մարդիկ, ովքեր իրենց հարգանքն ու խոնարհումն էին փորձել արտահայտել իրենց ներկայությամբ:
Լուսանկարները՝ ստորև