Լեհաստանը կուժեղացնի օդանավակայանի անվտանգությունը` Ստամբուլի ահաբեկչությունից հետո
Լեհաստանը կուժեղացնի օդանավակայանի անվտանգությունը և վերահսկողությունը` Ստամբուլի ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով ՀԴԲ նախարար Մարիուշ Բլաշակին:
«Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ հիմա է, սակայն օդանավակայանի սահմանապահները և անվտանգության ծառայությունն ավելի ուշադիր կվերաբերվեն ուղևորներին: Այն, ինչ եղել է, դա ողբերգական դեպք է և հավելյալ անվտանգությունը և վերահսկումն անհանգստություն չի պատճառի ուղևորներին և նրանց սպասող մարդկանց: Կլինեն պարեկայիններ օդանավակայանի առջև, այն վայրերում, որտեղ հիմնականում հավաքվում են մարդիկ»,- ասել է նա: