Դաժան անհավասարություն է, քանի որ ոմն մեկը գալիս է ու որոշում, որ կարող է առանց լիցենզիայի աշխատի. Սուրեն Մկրտչյան (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 30-ին, մինչ ընթանում էր կառավարության նիստը՝ ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքվել էին մի խումբ տաքսիստներ, ովքեր ցանկանում էին հետ վերադարձնել իրենց լիցենզիաները՝ դաշտում հայտնված նոր տաքսի ծառայությունների անհավասարության պատճառով:
«Աջակցություն տաքսի ծառայություններին» ՀԿ փոխնախագահ Սուրեն Մկրտչյանի խոսքով՝ դաժան անհավասարություն է տիրում:
«13 տարի է այս ոլորտում եմ: Պարտաճանաչ քաղաքացու և բիզնեսմենի պես վճարել եմ հարկեր, վարկեր, տուրքեր, ամեն ինչ: Ոնց ասել են` տենց էլ արել եմ, լիցենզավորվել եմ, աշխատում եմ: Եվ այսօր գալիս է ոմն մեկը, ով կարող է առանց լիցենզիայի, առանց որևէ հարկի, առանց որևէ տուրքի, իմ նման ծառայություն կազմակերպի և իմ աշխատանքին խանգարի»,- Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աջակցություն տաքսի ծառայություններին» ՀԿ փոխնախագահ Սուրեն Մկրտչյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: