Հուլիսի 4-ն աշխատանքային օր է
Հայաստանյայց առաքելական եկեղեցու օրացույցով տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր (մեռելոց) և սովորաբար, այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ լինում է ոչ աշխատանքային: Սակայն կառավարության այսօրվա նիստին նման որոշում չի կայացվել:
Այսպիսով՝ հուլիսի 4-ը՝ Վարդավառին հաջորդող հիշատակաց օրն աշխատանքային է: