Ուկրաինան հրաժարվել է քննարկել ԵՄ-ի հետ համաձայնագրի փոփոխությունները
Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտնել է, որ իշխանությունները չեն քննարկում և չեն պատրաստվում քննարկել մոտ ապագայում համաձայնագրի փոփոխությունները ԵՄ-ի և Ուկրաինայի ասոցիացիայի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Lb.ua-ն:
Այդպիսով, նա մեկնաբանել է Նիդեռլանդների վարչապետի խնդրանքը ԵՄ-ի առաջնորդներին` ներկայացնել իրավաբանական պարտավորվածություններ, որ իր մտավախությունները ԵՄ-ի և Ուկրաինայի ասոցիացիայի վերաբերյալ հաշվի կառնվեն:
«Ինչ վերաբերում է խոսակցություններին, որոնք մտցվել են համաձայնագրի տեքստի մեջ, ապա մենք այն չենք մտցնում և չենք պատրաստվում մտցնել, այդպիսի փոփոխությունները անհնար են առանց մեր համաձայնության և իհարկե առանց բոլոր երկրների համաձայնության` ԵՄ-ի երկրների համաձայնության»,- ասել է նա: