Ղրիմի բնակչուհիները հրապարակավ ծեծել և ստորացրել են իրենց ամուսինների սիրուհուն (տեսանյութ)
Օջախը պահող հուսահատված կանայք կարող են քրեական գործի առաջ կանգնել: Ղրիմի բնակչուհիների հանդեպ, ովքեր իրենց մրցակցից հրապարակավ վրեժ են լուծել, ոստիկանները ստուգումներ են սկսկել: Այս մասին հայտնում է «НТВ» հեռուստաընկերությունը:
Ստուգումների համար առիթ է եղել տեսագրությունը, որում կնոջ հանդեպ բոլոր ծաղրանքներն են երևում: Որոշ տվյալներով՝ դա հատուցում է ամուսնական անհավատարմության համար:
Մեկը մյուսին հետևող հարվածներով է սկսվում փոխհատուցման և համընդհանուր պատժի տեսարանը, որն ականատեսներից մեկը նկարահանել է և փոխանցել իրավապահ մարմինների աշխատակիցներին: Հարձակվողներից մեկն իր հակառակորդին մեղադրել է իր ամուսնուն տանելու փորձի մեջ: Տուժածը սկզբից ցանկացել է էր պաշտպանվել, սակայն հասկանալով, որ դա անիմաստ է, ընդունել է իր մեղքը՝ մեղմ պատժի արժանանալու հույսով: Մի քանի րոպեից կնոջն է միացել Ղրիմի ևս մի բնակչուհի, ով նույն կնոջը մեղադրել է նաև իր ամուսնուն գայթակղելու մեջ:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ում պատճառով տեղի է ունեցել այդ ծեծկռտուքը, նրանք նախընտրել են չխառնվել հարաբերությունների պարզման գործընթացին: