Ճիշտ ժամանակն է, որ Արցախի Հանրապետությունը նստի բանակցային սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը. Ջոն Էվանս
Արցախի Հանրապետությունը պետք է արդեն բանակցային սեղանին շուրջ նստի` որպես անկախ պետություն եւ ներկայացնի իր շահերը: Այս մասին «Արցախպրեսին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով այս օրերին գտնվում է Արցախում:
- Պարոն դեսպան, ինչպե ՞ս ստացվեց, որ այցելեցիք Արցախ:
- Ես այստեղ եմ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր խորհրդի ատենապետ, դոկտոր Կարո Արմենի հրավերով: Թեև թողել եմ դեսպանի պաշտոնը, սակայն չէի կարող մերժել Կարո Արմենի հրավերը` հատկապես, որ ապրիլյան պատերազմը իմ մեջ ցանկություն էր առաջացրել այցելել Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել, թե ինչպես կարելի է հիմնադրամի ծրագրերը բերել ու իրականացնել այստեղ:
-Որպես ամերիկացի դիվանագետ՝ ի՞նչ եք կարծում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին: Ի՞նչ է անհրաժեշտ լուրջ առաջընթաց ունենալու համար:
- Ես ուղղակիորեն չեմ մասնակցում բանակցային գործընթացին, սակայն ուշադիր հետևում եմ: Մեծ հարգանք ունեմ պարոն Ուորլիքի նկատմամբ: Միշտ հետևում եմ բանակցություններին, որոնք վարում են իմ գործընկերները` այդ թվում նաև ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովը, ով միշտ շեշտում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
Մանրամասները՝ այստեղ: