Արևմուտքը գաղտնի բանակցություններ է վարում Սիրիայի իշխանությունների հետ. Ասադ
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը «SBS» ավստրալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Արևմուտքի երկրների կառավարությունները գաղտնի բանակցություններ են վարում Սիրիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Նրանք մեր հանդեպ քաղաքական հարձակում են գործում, իսկ հետո պաշտոնյաներ ուղարկում, որպեսզի գաղտնի համաձայնության գանք, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են անվտանգությանը և Ձեր ավստրալական կառավարությանը»,- հայտնել է նա:
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի խոսքով՝ արևմտյան երկրները երկակի չափանիշներ ունեն: Նրանք բացահայտ քննադատում են Սիրիայի կառավարությանը, սակայն շարունակում են նրա հետ «փակ դռների հետևում» կոնտակտ պահել: