«Համբալ», «շիշը կտամ գլխիդ». ԱԺ-ում այս խայտառակությանն անհապաղ պետք է վերջ տալ
Վերջ տալ ԱԺ-ի խայտառակությանը: ԱԺ-ում այս խայտառակությանն անհապաղ պետք է վերջ տալ: Դեռ հարց է՝ Նիկոլն ավելի շատ օրենսդրական ակտերի վրա է մտածում թե նոր հումորային ելույթներ ունենալու կամ սրան-նրան սադրելու, ծաղրելու:
Իհարկե ինքն էլ գիտի ում ինչ է ասում: Լուրջ մարդկանց հազիվ թե կպներ: Կպնում է Բիշարյանին, ով ընդունակ է տեղից՝ ԱԺ դահլիճով մեկ Նիկոլին «համբալ» անվանելու ու ասելու՝ «շիշը կտամ գլխիդ»:
Պետք է վերջ տալ նաև Զարուհի Փոստանջյանի ու Հերմինե Նաղդալյանի խաղիկներին: Ինչ որ հարցի շուրջ կարծիքների փոխանակման ժամին Զարուհի Փոստանջյանը գալիս է, ու բոլորովին այլ թեմայով ելույթ ունենում, Հեղինե Նաղդալյանն էլ անջատում է միկրոֆոնն ու Զառան շարունակում է ելույթը, կարծես ոչինչ չի եղել:
Ու այս ամենին վերջ տալ կարող է միայն ժողովուրդը՝ եկող տարվա ընտրություններին այդ մարդկանց ներկայացրած ուժերին քվե չտալով ու թույլ չտալով տարբեր ուժերի ընտրակաշառքի միջոցով ձայներ տանել: Հիմա կասեք՝ «մեկ է՝ իրենք իրենցն անելու են»: Ո՛չ, կարևորը առավելագույն ակտիվությունն է:
Անահիտ Աամատունի. ֆեյսբուք: