Հետախուզվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ապարան քաղաքի Ծաղկունյաց փողոցից
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 29-ին, ժամը 9.30-ին, Ապարան քաղաքի Ծաղկունյաց փողոցից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Սուրիկ Հ.-ն, որը հունիսի 28-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: