Ընդդիմությունն այդպես էլ չհասկացավ, որ ընդդիմադիր լինելն ավելի բարձր, հայհոյախառն խոսելու մեջ չի
Իրեն ընդդիմության համարող ուժերի մեծագույն մասն այդպես էլ չի հասկանում, որ ընդդիմադիր լինելն ավելի բարձր, հայհոյախառն խոսելու մեջ չի: Եթե դրա մեջ են տեսնում՝ հիասթափեցնեմ:
Իշխանությանը հարող անձանց մեջ այդ «շնորհն» ավելի արհեստավարժ ունեցող ռամկագեներալիտետ-շմայսակերպերն ավելի անզուգական են:
Փորձեք ընդդիմանալ ավելի կառուցողական, փաստարկված գործողություններով ու ծրագրեր առաջ քաշելով:
Ընդդիմության մեջ միայն մի բան է պետք տեսնել. պետականակերտ պոտենցիալ քաղաքական ուժ, որն ուզում է գալ իշխանության՝ իր զարգացման ու հզորացման ծրագրերն առաջ քաշելու ու կյանքի կոչելու համար: Ցավոք, այդ շունչը գրեթե չի նկատվում:
Արթուր Եղիազարյան. ֆեյսբուք: