Ուկրաինան հարմար վայր չունի «Եվրատեսիլ»-ն անցկացնելու համար
Ուկրաինայում չկա այդպիսի մի օբյեկտ, որը հարմար լինի «Եվրատեսիլ-2017»-ն անցկացնելու համար: Այս մասին հայտնել է երկրի մշակույթի նախարար Եվգենի Նիշուկը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Մեծ թվով մարդկանց համար փակ տարածք մենք չունենք որպես այդպիսին»,- նշել է նախարարը:
Նիշուկը նաև հավելել է, որ Կիևում Օլիմպիական մարզադաշտը հարմար չէ մրցույթն անցկացնելու համար, քանի որ այն բաց տարածք է, իսկ ժամանակավոր տանիքի տեղադրումը թույլ չի տա ծանր սարքավորումներ տեղակայել: Սրա հետ կապված՝ նախարարը հնարավոր է համարել Դնեպրի ափին նոր տարածքի շինարարությունը:
«Եվրատեսիլ-2016»-ին Ստոկհոլմում հաղթել էր ուկրաինացի երգչուհի Ջամալան, և հաջորդ տարի երգի մրցույթը անց է կացվելու Ուկրաինայում: Ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկն առաջարկել էր «Եվրատեսիլ»-ի նպատակահարմարությունը գնահատել՝ դրա կազմակերպման մեծ ծախսերի պատճառով: Ուկրաինայի իշխանությունները հավաստիացրել էին, որ չեն հրաժարվի մրցույթը կազմակերպելուց: