Դեռևս չի դիտարկվում Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու միտքը. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի խաղաղապահներ ուղարկելու միտք այս պահին չկա: Այս մասին «РИА Новости» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Դեռևս 90-ական թթ-ից հաստատվել է Լեռնային Ղարաբաղի գոտի խաղաղապահական գործողությունների հայեցակարգը: Սակայն դա կարգավորման վերջնական փուլն է, այժմ այդ գաղափարը չի դիտարկվում, քանի որ կարգավորում չկա: Աշխատում է ԵԱՀԿ քարտուղարության շրջանակում այսպես կոչված բարձր մակարդակի խումբը, որը հարմարեցնում է ենթադրական խաղաղապահական գործողությունների սխեման ԼՂ կոնֆլիկտի գոտում ԵԱՀԿ-ի հովանավորությամբ: Այսինքն, դա ԵԱՀԿ-ի համար կոնկրետ նշանակված խնդիր է: Սակայն ի՞նչ ուժեով, ինչպե՞ս այն կարվին: Դեռևս դրանք միայն քարտեզագրություն են, որոնք ծանոթացնում են մասնակից պետություններին բավականին հաճախ»,- հաղորդել է նա:
«Խումբը սերտ համագործակցությամբ աշխատում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, հաճախ այցելում է գոտի: Հարմարեցում ասելով՝ նկատի ունենք տեղանքի դիտարկումը և այդ խաղաղապահների հնարավոր տեղակայման դիրքերը քարտեզների վրա: Վերջին կետը կարգավորման սկզբունքների համաձայնությունն է, որից հետո կողմերը կհամաձայնեն այդ խաղաղապահական գործողությունների տարրերի մասին: Սակայն դա շատ հեռանկարային է և դեռևս շատ տեսական հարց կողմերի՝ կարգավորման սկզբունքների համաձայնության բացակայության դեպքում»,- նշել է Լուկաշևիչը:
Բացի այդ, նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի համար այդ միտքը մեծ պայթյուն կլինի, որովհետև ԵԱՀԿ-ն երբեք խաղաղապահական գործողություններով չի զբաղվել: