Ջոն Քերրին հուլիսի 6-ին կմեկնի Վրաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետքարտուղար Ջոն Քերրին հուլիսի 6-ին կմեկնի Վրաստան: Այս մասին «РИА Новости» լրատվական գործակալությանը հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ «Рустави-2» հեռուստաընկերությունը, վկայակոչելով ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեի խոսքերը, հայտնել էր, որ Պետքարտուղար Ջոն Քերրին Վրաստան կայցելի և հանդիպումներ կունենա երկրի վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նաև հաղորդվել էր, որ նրա այցի շրջանակում դիտարկվելու են պաշտպանության, անվտանգության և տնտեսության ոլորտներում համագործակցելու հարցերի խորացումները:
«Պետքարտուղարն իսկապես կժամանի Վրաստան հուլիսի 6-ին և բարձր մակարդակի հանդիպումներ կունենա»,- նշել են մամուլի ծառայության աշխատակիցները: