Ովքե՞ր են Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի թեկնածուները
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Թերեզա Մեյը հայտնել է Պահպանողական կուսակցության առաջնորդի, հետևաբար և երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Times»-ին:
Ինչպես նշվում է՝ վարչապետի պաշտոնի համար մղվող մրցավազքում նրա գլխավոր հակառակորդը Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է լինելու:
Կուսակցության առաջնորդի ընտրություններին առաջադրվելու գործընթացը սկսվել է չորեքշաբթի օրը՝ երեկ, և կավարտվի այսօր: Երկրի վարչապետի և կուսակցության նոր առաջնորդի նշանակվելու կոնկրետ ժամկետները դեռևս հայտնի չեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական զանգվածային լրատվամիջոցները կանխատեսել են Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի ընտրությունը երկրի նոր վարչապետի պաշտոնում: