Էրդողանի ներողության սցենարը մշակվել էր վաղուց՝ Նազարբաևի ու կրտսեր Ալիևի կողմից
Արդեն չեմ զարմանում, այդպիսին է կյանքն ու ի վերջո ժամանակն է խելքի գանք և անցյալից դասեր քաղենք: Եթե վառարանին մատդ կպցնելով այրում ես ու իմանալով կվառվես՝ էլի ես փորձում, կրկին ու կրկին, ապա ոչ մեկին մի′ մեղադրիր քո անճարության համար: Միայն ինքդ քեզ:
Էրդողանի ներողության սցենարը մշակվել էր վաղուց՝ Նազարբաևի ու կրտսեր Ալիևի կողմից:
Գրել էի՝ հիշու՞մ եք, մայիսի 9-ին իզուր չէր Նուրսուլթան Նազարբաևը մասնակցում ռուսական զենքի շքահանդեսի արարողությանը: Իսկ ժիրինովսկին գաղտնի հանդիպում նրանց դեսպանին՝ թրքավարի:
Շատերդ էիք հարցնում, թե ինչու ռուսական ֆլիգելային ու տապոռային լրատվամիջոցները չլուսաբանեցին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան: Դե որովհետև դիվանագիտական կուլիսներում ընթանում էր թուրքերի, այլ թրքատեսակների և թրքասերների «ներողություն» դարակազմիկ օպերացիան:
Երևի չեք զգացել, որ Կիսելյովի և Սոլովյովի, մյուսների «կաբաչոկներում» այս օրերին չէին քլնգում թրքատեսակներին: Իսկ հիմա կսկսեն աստիճանական հետընթաց քայլերն ու սիրային երգ ու պարերը, սիրախաղերը, սիրա-սեռա-զուգախառնված ակտերը թուրքերի հետ: Հիմա արդեն կպարզվի, որ թուրքական գյուղմթերքներն աշխարհում ամենահամովն ու էկոլոգիապես ամենամաքուրն են, իսկ Մալդիվյան կղզիներին Անթալյան խզարած ու շշած ունի: Իսկ Էրդողան էֆենդին էլ անձամբ քիրվա Պուտինին խոստացել է ապահովել ռըսների անվտանգությունը: Ամեն ռըսին՝ երկու յանիչար ոստիկան, որ չպայթեն…Կամ իրար հետ պայթեն: Քցված քրդերի ականջն էլ կանչի:
Աբսուրդի թատրոն՝ Ժիրինովսկու մակարդակի:
Կիսելյով-սոլովյովյան հաղորդումներին այն խեղճուկրակ թուրք լրագրողն արդեն հարազատի կարգավիճակ կունենա, չէ որ թուրքն ու ռուսն արդեն, և բոլոր թրքատեսակներն առհասարակ՝ կարդաշներ, կունակներ, բրատաններ ու ստրատեգիական չաթլախներ են: Բարի հերթական չաթլախացում և օղռաշացում:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: