Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասները լուսավորվել են Թուրքիայի դրոշի գույներով (տեսանյութ)
Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասները լուսավորվել են Թուրքիայի դրոշի գույներով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ABC News»-ին:
Այս քայլով Գերմանիայի մայրաքաղաքն իր ցավակցությունն է հայտնել՝ կապված Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին՝ Ստամբուլի հերթական ահաբեկչության հետ կապված: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցավակցել էր նաև ՀՀ նախագահը:
Թուրքիայի իշխանությունների նախնական տվյալներով՝ օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է, որի գործունեությունն արգելված է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում: