Նավթի գները կբարձրանան. Օբամա
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ հեռանկարում նավթի գները կբարձրանան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «National Observer»-ին:
«Այժմ նավթն էժան է, սակայն այն թանկանում է: Եվ ավելի թանկ կդառնա, քանի որ նավթը սահմանափակ ռեսուրս է, և նրա արդյունահանումը գնալով ավելի ծախսատար գործընթացի կվերածվի»,- հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:
Միացյալ Նահանգների նախագահը նաև հորդորել է ներկայացնել էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներ՝ նշելով, որ «զարգանում են արևային էներգետիկան, քամու էներգետիկան, հիդրոէներգետիկան, կենսառեակտորները» և այն տեխնոլոգիաները, որոնց մասին մարդկությունը «նույնիսկ չի էլ մտածել»: