Ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ
19:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Ն.Ստեփանյան փողոցի տներից մեկի մոտակայքում «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փոսի մեջից դուրս են բերել Ա. Կ.-ին պատկանող «ՈՒազ» մակնիշի 63 UU 152 պետհամարանիշի ավտոմեքենան: