Օբաման Թուրքիային իր օգնությունն է առաջարկել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի ղեկավարությանն առաջարկել է օգնել Ստամբուլի օդանավաայանում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության հարցում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք դեռ փաստեր կիմանանք, սակայն այժմ գիտենք, որ դա ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի նոր, ընդարձակ մաս է կազմելու»,-ասել է Օբաման:
Այս հայտարարությունը Օբաման արել է Օտտավայում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ: