Շմայսուհի Հեղինեն
ԱԺ-ում այսօր տեղի ունեցած «ռազբորկան» կրկին ապացուցեց, որ շատերն այդտեղ մաիամիտ են հայտնվել, հատկապես կանանցից շատերը: Փաշինյան-Բիշարյան կռիվը խայտառակություն էր:
Ինչպես կասեր գեներալ Սեյրան Սարոհանը. «Խճի Հեղինե, դու կուլտուրական կնիկ, դու ի՞նչ գործ ունիս շիշ շպրտելու կամ զալից դուրս տղայական ռազբոռկա էնելու հետ:
Ըդրա մասին խոսան ես ու Շմայս, հլը հասկանալի է, հբը՞ դու:
Շատ տհաճ էր, երբ ռեբրեդինգ եղած նախկին «ՕԵԿ» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանին պատասխանեցին, ոչ թե տղամարդ-պատգամավորները, այլ կին, որի ելույթը բացի զարմանքից և նողկանքից ուրիշ բան չի կարող առաջացնել նորմալ մարդու մոտ:
Ի դեպ, մեր պատգամավորները սիրում են մեկը մյուսին ահաբեկել՝ դահլիճից դուրս հաշիվներ պարզելով: Այսօր Էդուարդ Շարմազանովն էլ դահլիճից դուրս էր հրավիրում իր ընդդիմադիր գործընկեր Հրանտ Բագրատյանին:
Հ.Գ.Մի կոչ ունեմ մեր երեսփոխաններին. Մի՛ վերածեք ԱԺ-ն «ՏԷՑ-ի կռուգի»:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: