Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել ԼՂ հարցով նոր բանակցությունների համար. Ֆրանսիայի ԱԳՆ
Փարիզը պատրաստ է հարթակ ապահովել Լեռնային Ղարաբաղի հարցով նոր բանակցությունների համար: Այս մասին Փարիզում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ Ժան-Մարկ Էյրոն: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Մենք նաև քննարկեցինք իրավիճակը Լեռնային Ղարաբաաղում: Սերգեյ Լավրովն ինձ տեղեկացրեց Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա հայ և ադրբեջանցի գործընկերների բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրի, որ մենք պատրաստ են հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար»,- հայտնել է Ժան-Մարկ Էյրոն: