Լոնդոնի ձայնը պետք է լսելի լինի «Brexit»-ի գործընթացում. Քեմերոն
Լոնդոնի ձայնը, որը պահանջում է մեծ ինքնավարություն, «Brexit»-ի գործընթացում պետք է լսելի լինի, բայց և պետք է լսելի լինեն Մեծ Բրիտանիայի մյուս քաղաքների և շրջանների ձայները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` մենկաբանելով Լոնդոնի գործող քաղաքապետ Սադիք Խանի հայտարարությունը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Խանը հայտարարել էր. «Լոնդոնցիների անունից պահանջում եմ մեծ ինքնավարություն մայրաքաղաքի համար հենց այժմ, մեծ ինքնավարություն, որպեսզի պաշտպանենք Լոնդոնի տնտեսությունը սպառնացող անկայունություններից, որպեսզի պաշտպանենք Լոնդոնում գտնվող համաշխարհային ընկերություններին, աշխատատեղերը և բարեկեցությունը»:
«Ես համաձայն եմ Լոնդոնի քաղաքապետի հետ, որ Լոնդոնն աշխարհի խոշորագույն մայրաքաղաքն է, որ Լոնդոնի ձայնը պետք է լսելի լինի այդ կարևոր բանակցություններում: Լոնդոնում շատ կարևոր ձեռնարկություններ կան, այն նաև եվրոպական ֆինանսական կենտրոն է, և միացյալ շուկա մուտք ունենալու հնարավորությունը լավագույն լուծումը կլիներ նրա համար: Այդ հարցը բանակցությունների ամենակարևոր մարտահրավերն է»,-նշել է Քեմերոնը` ելույթ ունենալով խորհրդարանում:
«Լոնդոնի ձայնը պետք է լսելի լինի, բայց մենք պետք է լսենք նաև Մեծ Բրիտանիայի մյուս ազգերի, ոչ մեծ քաղաքների և շրջանների ձայնը»,- ընդգծել է նա: