ԵԱՀԿ գործող նախագահը չի բացառել Ղարաբաղում հակամարտության սրումը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն այսօր մեկնարկում է իր եռօրյա այցելությունը Հարավային Կովկաս և կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ մամլո ծառայությունից:
Նախքան տարածաշրջան ժամանելը` Շտայնմայերը նշել է, որ չնայած Եվրոպայում խառնաշթոփ է, սակայն մենք չպետք է թեքենք մեր հայացքը Հարավային Կովկասում տիրող դրությունից:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնում է վերստին սրվել յուրաքանչյուր պահի»,- նշել է Շտայնմայերը:
«Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր մենք պատասխանատու ենք որքան հնարավոր է նվազեցնել այդ ռիսկը»,- հավելել է նա:
Որպես դրան ուղղված քայլեր` Շտայնմայերը նշել է հրադադարի պահպանումը, վստահության ստեղծման մեխանիզմները և բանակցությունները, որոնք պետք է հնարավորինս շուտ վերսկսեն: