Իրիկունն ինքը զանգում ասում ա, թե Հովիկ Արգամիչը ջղայնացել ա, որ ես «բամփել» բառ եմ օգտագործել. Նիկոլ Փաշինյանը՝ Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)
ԱԺ հունիսի 29-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ սկսվեց դահլիճում: Վերջինս իր ելույթում անդրադարձավ իրենց ընդդիմություն հռչակած կուսակցություններին, մասնավորապես՝ ՕԵԿ-ին և ԲՀԿ-ին:
ԲՀԿ-ին անդրադառնալով՝ նա ասաց. «Տիկին Զոհրաբյանն առաջին ընթերցման ժամանակ ասում էր. «Մենք գիտենք ձեր պայմանավորվածությունները, թե դուք մինչև ուր կարաք խոսաք»: Ախր, ով է չասի: Իրիկունն ինքը զանգում ասում ա, թե Հովիկ Արգամիչը ջղայնացել ա, որ ես «բամփել» բառ եմ օգտագործել: Խնդրում եմ՝ հանկարծ չհրապարակեք էդ բառերը, խնդրում եմ: Տիկի՛ն, Զոհրաբյան, իրականության զգացումը մի՛ կորցրեք, Դուք այլևս «Հայկական ժամանակ»-ի լրագրող չեք, որ կատարյալ խոսքի ազատություն ունենաք: Զգույշ եղեք, էքստազի մեջ մի՛ ընկեք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: