Բաղրամյան պողոտայում հետախուզվող է բերման ենթարկվել
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունիսի 28-ին, ժամը 8.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արսեն Ա.-ին, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով: