Ե՞րբ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
Բոլոր պահանջները կատարելու դեպքում Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կարող է դառնալ նվազագույնը 5-ից 10 տարվա ընթացքում, սակայն նրա անդամության հեռանկարը նաև կախված է «շատ այլ հանգամանքներից»: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի նախագահի տեղակալ Պաոլո Ալլին ուկրաինական «Апостроф» թերթին տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Ես չգիտեմ, ամեն ինչ կախված է շատ հանգամանքներից: Դրա համար, եթե Դուք ինձ հարցնում եք հինգամյա կամ տասնամյա հեռանկարի մասին, ապա ես կխոսեմ ավելի շատ տասնամյա հեռանկարի մասին»,- հայտնել է Ալլին՝ պատասխանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին հարցին:
Մինչև 2020 թվականը Ուկրաինան պետք է իր զինված ուժերի ամբողջական համատեղումն ապահովի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ուժերի հետ: