Հռոմի Պապի դիրքորոշումը և Բունդեսթագի որոշումը ճանապարհ կբացեն Հայոց ցեղասպանութան ճանաչման համար. Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ «Reuters»-ին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Reuters» անգլիական գործակալությանը հարցազրույց է տվել, որում հայտնել է, որ Հռոմի պապի նկատառումներից և Բունդեսթագի կողմից Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Հայաստանն ավելի շատ երկրներից է ակնկալում 1915թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ցեղասպանություն ճանաչելը: Թուրքիան հերքում է այն, որ 1.5 միլիոն հայեր սպանվել են, և ժխտում է, որ դա ցեղասպանություն է եղել:
«Հռոմի պապի սկզբունքային դիրքորոշումը և Բունդեսթագի որոշումը ճանապարհ կբացեն նոր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,- նշել է Սերժ Սարգսյանը:
«Գերմանիան շատ կարևոր ու նշանակալի խաղացող է միջազգային հարթակում, և դա (որոշումը) լավ օրինակ կծառայի մյուս երկրների համար, որպեսզի հետևեն նրանց»,- հավելել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը քննադատել է Թուրքիայի ձգտումը՝ դառնալ Եվրամիության անդամ՝ հայտնելով, որ Անկարան փորձում է բռնապետական քաղաքականություն օգտագործել, որպեսզի ճնշի միությանը:
«Ես չեմ կարծում, որ Թուրքիան այն խաղացողն է, ով կարող է իր հայացքները պարտադրել կամ ճնշում գործադրել Եվրամիության վրա: Անկեղծ ասած՝ ես հեռանկարներ չեմ տեսնում, որոնք ճանապարհ կբացեն Թուրքիայի՝ ԵՄ-ի կազմ մտնելու համար»,- նշել է Սերժ Սարգսյանը: