Քաղաքացիները մեկ-մեկ լսելով Ձեր ելույթները՝ հիասթափվում են և որոշում, որ ավելի լավ է իշխանությանը ձայն տալ, քան Ձեզ. Դավիթ Հարությունյանը՝ Զարուհի Փոստանջյանին (տեսանյութ)
ԱԺ հունիսին 27-ի նիստը շարունակվում է: Շարունակվում են նաև թեժ քննարկումներն ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց հղեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, խնդրելով բացատրել, թե ինչպես է լինում, որ Հայաստանում տեղի չի ունենում իշխանափոխություն: Փոստանջյանը մասնավորապես հարցրեց. «Անընդհատ նույն քաղաքական ուժը, նույն անձինք 90-ական թվականներից մնում են իշխանության մեջ, չնայած նրան, որ ՀՀ քաղաքացիների կյանքն ավելի է վատթարանում: Աղքատությունն ահավոր չափերի է հասել, քաղաքացիներն աշխատանք չունեն, էլ չեմ ասում, որ այս ամենին գումարվել է նաև 4-օրյա պատերազմը և սպասվող պատերազմը մեր դուռն է թակում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում իշխանությունները չեն փոխվում ընտրությունների միջոցով: Ի՞նչ է, մեր քաղաքացիները չե՞ն հասկանում, որ չպետք է ընտրեն այդպիսի իշխանավորներին»:
Ի պատասխան վերջինիս հարցադրմանը՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Տիկի՛ն Փոստանջյանը, միգուցե հասկանում են, բայց հետո, մեկ-մեկ լսելով Ձեր ելույթները՝ հիասթափվում են և որոշում, որ ավելի լավ է իշխանությանը ձայն տալ քան Ձեզ: Ենթադրում եմ՝ դա է պատասխանը»:
Տեսանյութը՝ ստորև.