Եվրամիությունը կփլուզվի. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եվրամիությունը կքանդվի «Brexit»-ից հետո: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Մարդիկ իրենց կարծիքն են արտահայտել: Ես կարծում եմ, որ Եվրամիությունը կքայքայվի»,- «Times» թերթին հայտնել է Թրամփը՝ այցով գնտվելով Շոտլանդիայում:
Նա նաև հայտնել է ԵՄ-ի հնարավոր փլուզման պատճառի մասին:
«Ես, իրոք, կարծում եմ, որ ԵՄ-ի փլուզման հնարավորությունը չէր առաջանա առանց միգրացիոն ճգնաժամի: Մարդիկ կուշտ են մինչև կոկորդները այստեղ և այլ երկրներում: Կտեսնեք՝ այլ երկրներ կհետևեն Մեծ Բրիտանիայի օրինակին»,- նշել է միլիարդատերը:
Դոնալդ Թրամփը նաև նախազգուշացրել է Շոտլանդիային, որ անկախության երկրորդ հանրաքվեն հնարավոր տնտեսական ռիսկերի է պարունակում: