Վարչապետը գնաց Արթիկում «կաստմ-շլվարով» նկարվեց ու հետ եկավ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ԱԺ հունիսին 27-ի նիստը շարունակվում է: Շարունակվում են նաև թեժ քննարկումներն ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ մի շարք հարցերի և ՀՀ քաղաքական կյանքը նմանեցրեց անեկդոտի:
Անդրադառնալով Արթիկում տեղի ունեցած արտակարգ վիճակին, նշեց, որ մինչև հիմա անհրաժեշտ տեխնիկա չի ուղարկվել: «Արթիկում 5 օր ա ջուրը տարել ա, սելավը տարել ա տները, մինչև հիմա մի հատ համապատասխան տեխնիկա չեն ուղարկել էդ մարդկանց օգնելու համար: Վարչապետը գնաց «կաստմ-շլվարով» նկարվեց ու հետ եկավ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: