ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի միասնական համակարգը
Ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի միասնական համակարգի մասին համաձայնությունը: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքը:
Հունիսի 27-ից, կապված միության պետություններում էլեկտրոնային անձնագրերի համակարգին անցնելու հետ, տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար նշանակալիորեն հեշտացվում են ավտոմեքենաների տեղափոխման և առքուվաճառքի գործընթացները, ստեղծվում է տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների տեխնիկայի այլ տեսակների տվյալների միասնական բազա ԵՏՄ-ի տարածքում:
Համաձայնությունը տարածվում է ավտոմեքենաների, գյուղատնտեսական, ճանապարհաշինարարական և այլ տեխնիկայի վրա:
Էլեկտրոնային անձնագրերի համակարգերը նաև հնարավորություն են տալիս ավտոմեքենայի ողջ օգտագործման ընթացքում ինֆորմացիոն աջակցություն ստանալ: Կարևոր է նաև այն, որ էլեկտրոնային անձնագիրը հնարավոր չէ կորցնել կամ փչացնել: