Նավթի համաշխարհային գները՝ հունիսի 27-ի դրությամբ
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով գործարքների արդյունքներին:
«WTI» ապրանքանիշի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) նվազել են 0.57 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 47.37 դոլարի:
«Brent» նավթի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի «ICE Futures» բորսայում նվազել են 0.27 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 48.28 դոլարի: