Ֆրանսիայի հավաքականը «Եվրո-2016»-ի քառորդ եզրափակչում է
Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ՝ 2:1 հաշվով հաղթելով Իռլանդիայի հավաքականին: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
1/8 եզրափակիչում, որը տեղի ունեցավ այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում, խաղի երկրորդ րոպեին Ռոբերտ Բրեյդին, իրացնելով 11-մետրանոց հարվածը, իռլանդացիներին առաջ մղեց: 1:0 հաշիվը պահպանվեց մինչև առաջին խաղակեսի ավարտը:
Խաղի ելքը վճռեցին այն երկու գոլերը, որոնց հեղինակը դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը 58-րդ և 61-րդ րոպեներին: 66-րդ րոպեին Իռլանդիան մնաց 10 խաղացողով. իռլանդացի պաշտպան Շեյն աֆֆին խախտեց կանոնները և հեռացվեց խաղադաշտից:
Անտուան Գրիզմանը խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Եվրոպայի XV առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 10-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: