Ուրախ եմ Հայաստան այցելելու համար. Ֆրանցիսկոս պապը կիսվել է տպավորություններով
Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթթերյան իր էջում կիսվել է հայաստանյան այցից իր տպավորություններով և շնորհակալություն հայտնել ընդունելության համար:
«Ուրախ եմ Հայաստան՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, այցելելու համար և շնորհակալ եմ բոլորին ընդունելության համար», - Հռոմի սրբազան քահանայապետը գրառել է թվիթթերյան իր էջում՝ #PopeInArmenia հեշթեգն օգտագործելով:
Ֆրանցիսկոս պապի գրառումն այս պահի դրությամբ հավանել է 5821 օգտատեր, կիսվել` 1455-ը: