Բուլղարիայի ԱԳ նախարարի` Հայաստան այցը հետաձգվում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրությունում նշված է.
«Տեղեկացնում ենք, որ հունիսի 27-ին Բուլղարիայի ԱԳ նախարարի` Հայաստան այցը հետաձգվում է` կապված ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հրատապ խորհրդակցությունների հետ»: