Իսլանդիայում վերջին 20 տարվա ընթացքում նոր նախագահ է ընտրվել
Իսլանդիայում նոր նախագահ է ընտրվել: Նա պատմության ուսուցիչ, Սթիվեն Քինգի թարգմանիչ 48-ամյա Գուդնի Յոհանեսոնն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Յոհանեսոնը նախագահ է դարձել 37,7% ձայների մեծամասնությամբ: Նրա հակառակորդը ստացել էր ձայների 29,9%-ը:
Նշենք, որ Իսլանդիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենում մեկ փուլով: Նախագահ է ընտրվում ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուն:
Նախորդ անգամ նախագահական ընտրություննեը Իսլանդիայում տեղի էին ունեցել 1996թ.