Ամենայն Հայոց կաթողիկոսը Հռոմի պապի աղոթակցութամբ պատարագ է մատուցում (լուսանկարներ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում հավատացյալների մեծ բազմություն է հավաքվել՝ մասնակցելու Վեհափառ Հայրապետի ձեռամբ և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի աղոթակցությամբ մատուցվող Սուրբ Պատարագին:
Պատարագը մատուցվում է Մայր Աթոռի բաց խորանի մոտ:
Վեհափառ Հայրապետը խնկարկեց ժողովրդին: Սարկավագները հորդորեցին աղոթել ամբողջ աշխարհի խաղաղության համար: Նրանք Աստծուն խնդրում են թողություն տալ մարդկանց մեղքերին: