Հավասար արևայրուք ստանալն անհնար է
Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ մարմնի տարբեր հատվածներում արևայրուքի երանգը տարբեր է: Հետազոտություններն իրականցրել են Էդինբուրգի համալսարանի մասնագետները` Ջոնաթան Ռիսի գլխավորությամբ:
Հետազոտողները փորձել են պարզել` արդյոք մարմնի տարբեր հատվածներում արևայրուքի ձևավորման և մաշկի քաղցկեղի առաջացման (մելանոմա) միջև կապ կա՞, թե` ոչ:
Հետազոտություններին մասնակցելու համար հրավիրվել էին 100 կամավոր, ում գիտնականները ենթարկել էին ուլտրամանուշակագույն լուսարձակման տարբեր չափաբաժինների:
Վեց այցելությունից հետո հետազոտողները գնահատել են մասնակիցների մեջքի և նստատեղի մաշկի արևայրուքը: Գնահատելով արևայրուքի երանգը և խորությունը` գիտնականները եկել են այն եզրահանգման, որ նստատեղի մաշկն ավելի թույլ է հակազդում ուլտրամանուշակագույն ճառագայթներին, քան մեջքը:
Ջոնաթան Ռիսի խոսքերով` աշխատանքների արդյունքները վկայում են այն մասին, որ մաշկի հակազդեցությունը ուլտրամանուշակագույն լուսարձակմանը համահավասար չէ: Գիտնականը ենթադրում է, որ հենց սրա հետ է կապված մարմնի տարբեր մասերում մելանոմայի առաջացումը: