Լոնդոնի մուսուլման քաղաքապետն այցելել է ԼԳԲՏ շքերթի (լուսանկարներ)
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում այցելելով ԼԳՊՏ համայնքի շքերթին, հայտարարել է, որ Լոնդոնում ապրող մոտ 1 միլիոն եվրոպացիները շարունակում են մնալ ցանկալի բնակիչներ` չնայած բրիտանացիները որոշել են դուրս գալ Եվրամիությունից: Այս մասին հաղորդում է «The Guardian»-ը:
Նա նշել է, որ քաղաքը շնորհակալ է եվրոպացիներին այն հսկայական ներդրման համար, որ նրանք են ունեցել Լոնդոնի զարգացման գործում:
Խանը նաև ընդգծել է, որ ուսումնասիրում է Լոնդոնը միասնական եվրոպական շուկայում պահելու յուրաքանչյուր հնարավորություն այն բանից հետո, երբ երկիրը որոշեց դուրս գալ Եվրամիությունից: Այդպես նա հույս ունի պահպանել Լոնդոնի աշխատատեղերը և ներդրումները:
Ըստ նրա, Լոնդոնը պետք է ներկայացված լինի բանակցություններում, երբ խոսքը ԵՄ-ի հետ գործարքին է վերաբերում:
Amazing #Pride2016 celebrations in London today. Proud to be Mayor of a city so LGBT+ friendly #nofilter #lovewins pic.twitter.com/8a1dv17Uff
— Mayor of London (@MayorofLondon) 25 июня 2016 г.