Հռոմի Պապը ժամանեց Հանրապետության հրապարակ (լուսանկարներ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Հանրապետության կենտրոնական հրապարակ:
Հրապարակը բազմամարդ է: Ովքեր արդեն հասցրել են տեղավորվել` հետևելու Սրբազան պապի այցին, գոհունակ դեմքերով վայելում են միջոցառումը, իսկ նրանք, ովքեր դեռևս չեն կարողանում մուտք գործել դեպի հրապարակ, մուտքեր են փնտրում և փորձում համոզել ոստիկանության աշխատակիցներին՝ ասելով, որ իրենց համար շատ կարևոր է ներկա գտնվել Էկումենիկ արարողությանը:
Նշենք, որ Երևանի Հանրապետության Հրապարակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից տեղի կունենա էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք:
Ավելի վաղ, Պապը պատարագ էր մատուցել Գյումրիի Վարդանանց հրապարակում: