Հանրապետության հրապարակն այս պահին
Հանրապետության հրապարակը բազմամարդ է: Րոպեներ անց Հռոմի պապի հանդիսապետությամբ Հանրապետության հրապարակում կմեկնարկի Խաղաղության աղոթքը:
Ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հրապարակում հնչեց Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքը», կհնչեն նաև այլ դասական ստեղծագործություններ:
Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ: