Բերման է ենթարկվել «Նախախորհրդարան»-ի 6 անդամ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ` խաղաղության աղոթքի և տոնական համերգի միջոցառումների ընթացքում «Նախախորհրդարանի» որոշ անդամներ պատրաստվում են Հանրապետության հրապարակում կազմակերպել 200-ից ավելի համախոհների մասնակցությամբ հավաք: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 2251 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ բերման են ենթարկվել 6 անձինք:
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ Երևան քաղաքում և մի շարք այլ համայնքներում Հռոմի Պապի այցի կապակցությամբ իրականացվում է հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն: