Պորոշենկոն Դոնբասում կրակոցների տակ է հայտնվել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կրակոցների տակ է ընկել, երբ այցելել էր Դոնեցկի ուղղությամբ վարչատարածքային միավորման ուժերի հենակետեր: Այս մասին գրում է « УНИАН»-ը:
Ուկրաինայի նախագահի քարտուղարության խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտնել է, որ Զայցևոյում, Մայրոսկում, Ավդեևկայում, Օպիտնիում և Վոդյանոյում ականանետից հարվածներ են հասցնել, իսկ Պեսկիի շրջանում հրետակոծություն է եղել: Լիսենկոն նշել է, որ «իրենց բոլոր դիրքերի ուղղությամբ 130 ական նռնականետ և 26 արկ է բաց թողնվել»:
Լիսենկոն հաղորդել է, որ «երեկ իրենց դիրքերում է եղել Ուկրաինայի նախագահը0, որը, չնայած կրակոցներին, ստուգել է մի քանի հենակետեր և շփվել ուկրաինացի զինծառայողների հետ:»
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չնախատեսված այցով ժամանել է Դոնբաս: