Շոտլանդիան պատրաստվում է Մեծ Բրիտանիայից անկախանալու երկրորդ հանրաքվեն անցկացնել
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստարջենը հայտնել է, որ երկրի կառավարությունը օրենսդրություն է պատրաստում Մեծ Բրիտանիայից անկախանալու երկրորդ հանրաքվեն անցկացնելու համար, ինչպես նաև շարունակում է Եվրամիության հետ բանակցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» անգլիական գործակալությանը:
«Անկախության մասին երկրորդ հանրաքվեն տարբերակ է, որը պետք է օրակարգում լինի, և այն ակտիվորեն քննարկվում է: Հանրաքվեն անհրաժեշտ ժամկետներում անցկացնելու համար քայլեր կձեռնարկվեն անհրաժեշտ օրենսդրությունը ուժի մեջ մտցնելու համար»,- հայտնել է նա:
Շոտլանդիայում բնակչության 62%-ը կողմ էին Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմում մնալուն: 2014թ-ին Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվեի ժամանակ 45%-ն էր կողմ եղել անկախացմանը: