Ֆրանսիան Մեծ Բրիտանիային խնդրում է «մուկն ու կատուն» չխաղալ և արագ ԵՄ-ից դուրս գալ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն հայտնել է, որ Մեծ Բրիտանիան պետք է սկսի Եվրամիության կազմից դուրս գալու մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ուղղությամբ աշխատանքները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
ԵՄ-ի վեց երկրների ԱԳՆ-ների հանդիպումից հետո նա նշել է, որ անթույլատրելի է համարում այն, եթե Մեծ Բրիտանիան սկսի «մուկն ու կատուն» խաղալ:
«Իհարկե, նոր վարչապետ պետք է նշանակվի, ինչը մի քանի օրով կհետաձգի գործը, սակայն դա հրատապ հարց է: Բրիտանիայի և եվրոպացիների հետաքրքրություններից է առաջ չտանել անորոշության շրջանը, որը կարող է հանգեցնել քաղաքական և տնտեսական հետևանքների»,- հայտնել է Էյրոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «The Atlantic»-ն իր հոդվածում «Brexit»-ի հարցում մեղադրում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: