Եղբայրության ու սիրո այց է սա. Միքայել Մինասյան
Սա պատմական այց է: Սա այց է եղբայրության, սիրո և հարգանքի: Ինչպես հենց սրբազան քահանայապետը նշեց, սա ուխտագնացություն է: Սա մեծ ուխտագնացություն է՝ հարգելու, սիրելու մեր ժողովրդին, մեր սուրբ նահատակներին ու մեր ապագան: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Մինասյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հռոմի պապն իր հայաստանյան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում և ջրել իր անվամբ տնկած եղևնին:
Հռոմի պապը նաև Սուրբ Վարդանանց հրապարակում լատինական ծեսով Սուրբ Պատարագ է մատուցել: