«Brexit»-ի հարցում մեղավորն Անգելա Մերկելն է. «The Atlantic»
Բրիտանացիները երես թեքեցին Եվրոպական միությունից՝ վախենալով անգլոսաքսերի ներխուժումից ի վեր մեծագույն մասսայական միգրացիայից: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «The Atlantic»-ին:
«Brexit»-ի ընտրությունը ցույց տվեց, որ բրիտանացիները սկսել են զգալ, որ իրենց սեփական երկիրը գերբնակեցված է: Բրիտանական միգրացիոն քաղաքականության վրա ազդում է ինչպես Եվրամիությունը, այնպես էլ հենց Լոնդոնը, սակայն քաղաքացիների որոշման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է եվրոպական էլիտայի հանդեպ տածած անվստահությունը, որը չարեց իր երկրների բնակչությանը գլոբալիզացիայի անբարենպաստ հետևանքներից պաշտպանելու համար բավարար քանակով քայլեր:
Հակառակը, այդ առաջնորդներից մի քանիսը շատ բան արեցին հակառակ ուղղությամբ:
«Եթե ինչ-որ մեկը Մեծ Բրիտանիային մղեց ԵՄ-ից դուրս գալ, ապա դա Անգելա Մերկելն է իր անձնական որոշմամբ՝ բացել Գերմանիայի, ապա և ողջ Եվրոպայի դռները 1.1 միլիոն գաղթականների առջև»,- նշվում է հոդվածում: